«Ինտերը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

19:59   19 հունվարի, 2020

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում Միլանի «Ինտերը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լեչեի» հետ։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը միավորներ կորցրեց եւ չօգտագործեց «Յուվենտուսին» շրջանցելու հնարավորությունը։

Առաջինը հաջողության հասավ «Ինտերը»։ 71-րդ րոպեին աչքի ընկավ իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին, սակայն արդեն 6 րոպե անց դաշտի տերերը վերականգնեցին հաշվի հավասարությունը՝ 1։1։

«Ինտերը» 47 միավորով երկրորդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Յուվենտուսից» հետ է 1 միավոր։ «Լեչեն» 17-րդն է՝ 16 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Լեչե» - «Ինտեր»՝ 1։1 (տեսանյութ)

Մարկո Մանկոզու, 77 - Ալեսանդրո Բաստոնի, 71



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։