Յուրգեն Կլոպ․ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է մեզ հաղթել

14:20   19 հունվարի, 2020

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է սպասելիքների մասին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա դիմակայությունից, որը տեղի կունենա Անգլիայի առաջնության 23-րդ տուրում հունվարի 19-ին։

«Մրցակիցն ունի տաղանդավոր եւ փորձառու թիմ։ Կարծում եմ՝ նրանք կնվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Թիմն ունի մեծ ներուժ եւ կարող է մեզ հաղթել, բայց ամեն ինչ կախված է մեզնից։

Երբ մենք ցուցադրում ենք մեր լավագույն խաղը, մրցակիցը խնդիրներ է ունենում։ Հանդիպումը տեղի է ունենալու մեր ստադիոնում եւ պետք է բոլորը դա հասկանան։

Հին բարի ժամանակներում «Լիվերպուլի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» դիմակայություններն առանձնահատուկ էին, քանի որ խաղացողները տապալում էին իրար։ Բայց ես չեմ ցանկանում այդպիսի պայքար։ Մենք ցանկանում ենք հաղթող լինել մրցախաղում, ոչ թե փոքր ճակատամարտում։ Մենք պատրաստ ենք լինել ագրեսիվ, բայց ոչ մեր նախնիների նման։ Մեզ պետք է պայծառ միտք եւ անհավանական մթնոլորտ»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։