Էրլինգ Հոլանդ․ Շատ հաճելի է խաղալ այսպիսի կրքոտ երկրպագուների առջեւ

11:25   19 հունվարի, 2020

Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է իր նորամուտը Բունդեսլիգայում։

«Աուգսբուրգի» դեմ խաղում «Բորուսիան» հաղթեց 5։3 հաշվով, Հոլանդը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում եւ 20 րոպեում երեք գոլ խփեց։

«Ես եկել եմ այստեղ, որպեսզի գոլեր խփեմ։ Սա լավ նորամուտ է։ Պետք է խաղից խաղ առաջ գնանք եւ տեսնենք՝ ինչ կստացվի։

Եթե տեսնեք, թե ինչպես են երկրպագուներն աջակցում այստեղ, ապա կհասկանաք՝ ինչքան զարմանալի է խաղալ այս երկրպագուների առջեւ ։ Շատ ուրախալի է խաղալ այսպիսի կրքոտ երկրագուների առջեւ»,- Ռոյսի խոսքը մեջբերում է Bild-ը։

Բունդեսլիգայում նախորդ անգամ նորամուտի խաղում երեք գոլ խփել էր գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը 2013-ին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում առաջին հանդիպումը նույնպես անցկացրել էր «Աուգսբուրգի» դեմ։ Այդ խաղում «Բորուսիան» հաղթել էր 4։0 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։