Հոլանդը նորամուտը հեթ-տրիկով նշած 7-րդ ֆուտբոլիստն է Բունդեսլիգայի պատմության մեջ

22:43   18 հունվարի, 2020

Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Էրլինգ Հոլանդը Բունդեսլիգայի պատմության մեջ 7-րդ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է Գերմանիայի առաջնությունում նորամուտի խաղում դառնալ հեթ-տրիկի հեղինակ։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում «Բորուսիան» 5։3 հաշվով կամային հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ։ 19-ամյա նորվեգացի հարձակվողը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում եւ աչքի ընկավ 59, 70 եւ 79-րդ րոպեներին։

Նախորդ անգամ նորամուտի խաղում երեք գոլ խփել էր գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը 2013-ին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում առաջին հանդիպումը նույնպես անցկացրել էր «Աուգսբուրգի» դեմ։ Այդ խաղում «Բորուսիան» հաղթել էր 4։0 հաշվով։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.