Սուլշեր. Կարող ենք հաղթել «Լիվերպուլին»

16:51   18 հունվարի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է Պրեմյեր լիգայի 23-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղից իր սպասելիքների մասին:

«Այս խաղում պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը: Հասկանում ենք, որ խաղալու ենք Պրեմյեր լիգայի ուժեղագույն թիմի դեմ:

Մենք 2 անգամ «Օլդ Տրաֆորդում» ոչ ոքի ենք խաղացել «Լիվերպուլի» հետ, սակայն մոտ ենք եղել հաղթանակին: Վստահ եմ, որ այս խաղում կարող ենք հաղթանակի հասնել»,- Սուլշերի խոսքը փոխանցում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը: 

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին Երևանի ժամանակով 20:30-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։