Էշլի Յանգը տեղափոխվեց Միլանի «Ինտեր» (ֆոտո)

23:17   17 հունվարի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան, թիմի ավագ Էշլի Յանգը մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», տեղեկացնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Ինտերը» Յանգի հետ կնքել է 1.5 տարվա պայմանագիր, իսկ 34-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել է 1.5 միլիոն եվրո:

2007 թվականից Անգլիայի հավաքականում հանդես եկող եւ ազգային թիմի ավագ Յանգը «Մանչեսթեր Յունայթեդում» էր 2011 թվականից։ Դրանից առաջ հանդես է եկել «Աստոն Վիլայում» եւ «Ուոթֆորդում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։