Մոհամեդ Զիդան. Կլոպն ինձ ասել է, որ ես 100 անգամ լավն եմ Սալահից

10:45   18 հունվարի, 2020

Դորտմունդի «Բորուսիայի» և Եգիպտոսի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մոհամեդ Զիդանը պատմել է, որ դորտմունդյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համեմատել է իրեն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ:

«Կլոպն ինձ ասել է, որ ես 100 անգամ ավելի լավն էի, քան Սալահը, սակայն պետք է ավելի մեծ պրոֆեսիոնալիզմ ցույց տայի: Նա ասեց, որ ես շատ տաղանդավոր և հեռանկարային խաղացող էի:

Եթե ես ժամանակին ավելի կենտրոնացած գործեի և մտածեի միայն մարզումների մասին, այսօր կլինեի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- Զիդանի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 38-ամյա Զիդանը «Բորուսիայում» հանդես է եկել 2008-2012 թվականներին՝ մասնակցելով 66 հանդիպման ու դառնալով 13 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։