Մանրամասներ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և Մաուրիսիո Պոչետինոյի բանակցություններից

00:48   18 հունվարի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը բանակցություններ է վարում Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, տեղեկացնում է TalkSport-ը:

Արգենտինացի մասնագետը պատրաստակամություն է հայտնել գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե ակումբը համաձայնվի իր կոմից առաջ քաշված պայմանների հետ:

Նախ, Պոչետինոն ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ ամռանը, և հիմա չի ցանկանում պայմանագիր ստորագրել: Պոչետինոն նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կգլխավորի, եթե ակումբի մարզական տնօրենի պաշտոնում նշանակվի իր նախընտրած թեկնածուն: 46-ամյա մասնագետի վերջին պայմանն այն է, որ նա ցանկանում է ինքնուրույն ընտրել թիմի մեկնարկային կազմն ու մարտավարությունը:

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է նաև «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։