Մանուել Չառ. Ես առանձնահատուկ «հյուրասիրություն» կկազմակերպեմ Կլիչկոյի համար

18:06   4 սեպտեմբերի, 2012

Մանուել Չառը վստահ է, որ հաղթելու է WBC վարկածով գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյին: Մենամարտը կայանալու է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում :

«Ես միշտ երազել եմ խոհարար դառնալ եւ այդ պատճառով յուրաքանչյուր մենամարտի համար ունեմ բաղադրատոմս: Կլիչկոյի հետ մենամարտում իմ ճաշատեսակի գլխավոր բաղադրիչը լինելու է նոկաուտը: Ես կարողանում եմ լավ պատրաստել նման ճաշատեսակներ, սակայն վստահ չեմ` արդյոք հակառակորդին այն դուր կգա: Սպասեք մենամարտին. այդ օրը կմտնի բռնցքամարտի պատմության մեջ»,- ասել է Չառը, փոխանցում է sports.ru-ն։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.