#Corner. Ամենաթանկ հայ ֆուտբոլիստների տասնյակը, Պիզելին ավարտեց կարիերան + մրցույթ

09:09   17 հունվարի, 2020

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 61-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։

Մխիթարյանից՝ Վարդանյան․ ներկայացնում ենք ամենաթանկ հայ ֆուտբոլիստների տասնյակը։

«Ուրարտուից» իրանական «Փայքան» տեղափոխված Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանի կարիերայի հիշարժան դրվագները։

«Ամենահայ բրազիլացի» Մարկոս Պիզելին ավարտեց կարիերան, Կամո Հովհաննիսյանը տեղափոխվեց «Կայրաթ», Պետրոս Ավետիսյանը «Տոբոլում» կխաղա Գրիգորի Բաբայանի ղեկավարությամբ։

Հայտարարում ենք մրցույթ, որին մասնակցելու համար պետք է միանաք մեր նախագծի ֆեյսբուքյան էջին՝ Corner Football Armenia։ Խաղարկում ենք Հայաստանի հավաքականի անվանական խաղաշապիկ։ Մրցույթի հարցը՝ թողարկման տեսանյութում։

Ռոման Բերեզովսկու առաջին մեծ հարցազրույցը «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

ՀՖՖ-ն շարունակում է արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտեր կառուցել մարզերում: Հերթական երկու խաղադաշտերը բացվեցին Ծովագյուղում և Լճաշենում:

Վերջում էլ՝ ֆուտբոլային զավեշտների ավանդական զվարճալի տեսաշար։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.