«Միլանի» ֆուտբոլիստին բռնաբարության մեջ մեղադրած ռուս մոդելը սուտ մատնության համար ձերբակալվել է (ֆոտո)

10:11   17 հունվարի, 2020

Իտալական «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսին բռնաբարության մեջ մեղադրած ռուս մոդել Լուիզա Կրեմլյովան սուտ մատնության համար ձերբակալվել է Իսպանիայում, հաղորդում է Diario Sur-ը։

2017թ․ հունիսին Թեո Էրնանդեսը մեկ գիշեր է անցկացրել Կրեմլյովայի հետ։ Հետագայում կինը այն ժամանակ Մադրիդի «Աթելտիկոյի» ֆուտբոլիստ Էրնանդեսին մեղադրել էր բռնաբարության մեջ։ Սակայն դատարանը հանցագործության մասին մեղադրանքը չի համարել ապացուցված եւ որոշում է ընդունել ձերբակալել Կրեմլյովային սուտ մեղադրանքի համար։

22-ամյա Թեո Էրնանդեսն (ունի Ֆրանսիայի եւ Իսպանիայի քաղաքացիություն) «Աթլետիկոյի» սան է։ «Միլան» է տեղափոխվել 2019թ․ ամռանը՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։