«Արսենալը» կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի խաղացողին

12:50   16 հունվարի, 2020

Լոնդոնի «Արսենալը» կփորձի ձեռք բերել փարիզյան ՊՍԺ-ի պաշտպան Լեւեն Կուրզավային։ Անգլիական ակումբը 27-ամյա ֆրանսիացի պաշտպանի հետ քննարկել է անձնական պայմանագիրը, հաղորդում է RMC Sport-ը։

Կուրզավայի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ կավարտվի ամռանը, եւ նա կկարողանա անվճար տեղափոխվել այլ ակումբ։ «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան կողմ է Կուրզավայի տեղափոխությանը։ «Արսենալը» պատրաստ է առաջարկ անել նաեւ այս ամիս։

Կուրզավան 2015-ին է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.