«Ռեալը» կողմնորոշվել է նոր կենտրոնական հարձակվողի թեկնածուի հարցում

19:43   15 հունվարի, 2020

Մադրիդի «Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի պայմանագիր կնքել գերմանական «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների հետ, տեղեկացնում է Sky Sports-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գոհ չէ թիմի հարձակվողներ Լուկա Յովիչի և Մարիանո Դիասի խաղից և ցանկանում է բարձրակարգ կենտրոնական հարձակվող ունենալ իր տրամադրության տակ:

23-ամյա գերմանացի հարձակվողի տեղափոխության դիմաց «Ռեալը» ստիպված կլինի վճարել շուրջ 60 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Վերները «Լայպցիգի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Վերների պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։