UFC-ի նախկին չեմպիոն. Ֆերգյուսոնը կհաղթի Նուրմագոմեդովին

22:19   14 հունվարի, 2020

Խառը մենամարտերի ամերիկացի մարզիկ Չակ Լիդելը խոսել է թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի սպասվելիք մենամարտի մասին:

«Այս մենամարտում ինձ համար բացահայտ ֆավորիտը Ֆերգյուսոնն է: Տոնին չի հանձնվի և կպայքարի մինչև վերջին վայրկյանը, իսկ Խաբիբի մյուս մրցակիցները չեն ունեցել նման որակ:

Միակ խնդիրն այն է, որ Տոնին նոր է ապաքինվել ոտքի վնասվածքից: Եթե վնասվածքն իրեն զգացնել չտա, ապա Ֆերգյուսոնը հաղթանակ է տանելու»,- Լիդելի խոսքը փոխանցում է EsNews-ը:

Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։