«Ռոմայի» կիսապաշտպանը վիրահատվեց եւ բաց կթողնի կես տարի

16:42   14 հունվարի, 2020

«Ռոմայի» եւ Իտալիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն վիրահատվել է Հռոմում։ Աջ ծնկահոդի արտաքին մենիսկի վիրահատությունը հաջող է անցել, եւ ֆուտբոլիստն արդեն վաղը կսկսի վերականգնողական փուլը, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Սպասվում է, որ Ձանյոլով բաց կթողնի մոտ կես տարի։ Նա վնասվածքը ստացել էր «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի տնային խաղում եւ փոխարինվել առաջին խաղակեսում։ «Ռոման» պարտվել էր 1։2 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում իտալացի խաղացողը «Ռոմայի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։