11:11 14 հունվարի, 2020Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ռայան Բաբելը վերադարձել է Ամստերդամի «Այաքս», հայտնում է հոլանդական ակումբի կայքը։ Թուրքական «Գալաթասարայի» 33-ամյա ֆուտբոլիստը կես տարվա վարձակալության պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ, որի կազմում հանդես է եկել 2004-2007 եւ 2012-2013 թվականներին։
«Այաքսի» հետ Բաբելը դարձել է Հոլանդիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Նա «Գալաթասարայ» է տեղափոխվել 2019-ին անգլիական «Ֆուլհեմից»։
Հոլանդիայի առաջնության 18 տուրից հետո «Այաքսը» 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.