13:23 12 հունվարի, 2020Աշխարհի նախկին առաջին ռակետ, 38-ամյա ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը երեք տարում առաջին տիտղոսն է նվաճել մենախաղում։ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացվող մրցաշարի եզրափակիչում նա 6։3, 6։4 հաշվով առավելության է հասել ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի նկատմամբ։ Պայքարը տեւել է 1 ժամ 36 րոպե։
Սերենա Ուիլյամսը նախորդ անգամ տիտղոս նվաճել էր 2017թ․ հունվարին Ավստրալիայի բաց առաջնությունում։
Օքլենդում Սերենա Ուիլյամսը դանիացի Կարոլինա Վոզնյացկու հետ դուրս է եկել նաեւ զուգախաղի եզրափակիչ եւ կմրցի ամերիկացիներ Թեյլոր Թաունսենդի եւ Էյշա Մուհամադի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.