14:31 11 հունվարի, 2020Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա» տեղափոխված, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան, տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը:
Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում և պարզ է դարձել, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվել է և որոշել ավարտել իր կարիերան:
Մարկոս Պիզելին «Արարատ-Արմենիայի» կազմում Հայաստանի առաջնության առաջիկա հանդիպումներին պատրաստվելու նպատակով Երևան էր ժամանել հունվարի 7-ին:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում 35-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 68 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ:
Մարկոս Պիզելին հանդես է եկել նաև Երևանի «Արարատում», «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Կրասնոդարի «Կուբանում» և «Կրասնոդարում», Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող «Ալ-Ռայեդում», ԱՄԷ-ի առաջնությունը ներկայացնող «Ալ-Շաբաբում», «Ալ-Ֆուջարիայում», նաև հունական «Քսանտիում»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.