ATP Cup․ Սերբիան կիսաեզրափակիչում է կմրցի Ռուսաստանի հետ

14:12   10 հունվարի, 2020

Ավստրալիայում անցկացվող թենիսի ATP Cup թիմային մրցաշարի քառորդ եզրափակիչում Սերբիայի հավաքականը 2։0 հաշվով պարտության մատնեց Կանադային։ Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը 4:6, 6:1, 7:6 (7:4) հաշվով հաղթեց Դենիս Շապովալովին։ Դուշան Լայովիչը 6:4, 6:2 հաշվով ուժեղ էր Ֆելիքս Օժե-Ալյասիմից։

Եզրափակիչի ուղեգրի համար սերբերը կմրցեն Ռուսաստանի թիմի հետ, որը ներկայացնում են Կարեն Խաչանովը եւ Դանիիլ Մեդվեդեւը։ Ռուսաստանը քառորդ եզրափակիչում 2։0 հաշվով հաղթել էր Արգենտինային։

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ Ավստրալիան, որը 2։1 հաշվով հաղթել էր բրիտանացիներին։ Ավստրալացիների հաջորդ մրցակիցը կլինի Իսպանիա - Բելգիա դիմակայության հաղթողը։

ATP Cup-ն անցկացվում է առաջին անգամ։ Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 12-ին։ Մրցանակային հիմնադրամը 13,5 միլիոն եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։