«Արարատի» ղեկավարը Բրազիլիայում դիտարկում է հնարավոր նորեկների

17:10   9 հունվարի, 2020

«Արարատը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում որակապես ամրացնել կազմը։

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ երեւանյան ակումբի ղեկավար Վալերի Հովհաննիսյանն այս օրերին գտնվում է Բրազիլիայում եւ դիտարկում հնարավոր նորեկների թիմի համար։

«Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակված ռուսաստանցի Իգոր Կոլիվանովի նախաձեռնությամբ էլ թիմը կհամալրեն նաեւ փորձառու խաղացողներ Ռուսաստանից։

Ռուսաստանցի մասնագետի շտաբում կլինի նաեւ «Ուֆայի» եւ Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականների նախկին մարզիչ Վիկտոր Լոսեւը։

NEWS.am Sport-ի տվյալներով, երեւանյան ակումբը ձմռանը կանցկացնի երկու հավաք՝ Սոչիում եւ Կիպրոսում։

Սամվել Սուքիասյան

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։