«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ամերիկացի մարզուհին հանդես է գալիս առաջին համարով։ Նա երկրորդ շրջանում մրցել է ամերիկացի Կրիստինա Մաքհեյլի հետ եւ հաղթանակ է տարել 1 ժամ 59 րոպեում՝ 3:6, 6:2, 6:3։
Առաջին շրջանում Սերենա Ուիլյամսը հաղթել է իտալացի Կամիլա Ջորջիին՝ 6:3, 6:2։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Սերենա Ուիլյամսը կմրցի գերմանացի Լաուրա Զիգեմունդի հետ։
Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հունվարի 12-ին։ Մրցանակային հիմնադրամը 275 հազար դոլար է։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։