17:58 14 մարտի, 2012Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» կհյուրընկալի 10-րդ տեղում գտնվող Օդեսայի «Չերնոմորեցին»։ Մարտի 14-ին Դոնեցկի «Դոնբաս Արենայում» կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ «Շախտյորի» խաղացողներն այլեւս սխալվելու իրավունք չունեն, քանի որ մրցաշրջանի ավարտին ընդամենը ութ տուր է մնացել։
«Շախտյորը չունի հեշտ մրցակիցներ, քանի որ բոլորը տրամադրվում են ոչ թե հարյուր, այլ երկու եւ, նույնիսկ, երեք հարյուր տոկոսով: Մրցաշրջանի ավարտին ընդամենը ութ տուր է մնացել, եւ մենք պետք է հաղթենք բոլոր խաղերում։ Ես մի քանի անգամ գրավել եմ «Չերնոմորեցի» դարպասը։ Սակայն կարեւոր չէ, թե որ խաղում ես գնդակ խփում, կարեւորը թիմի հաղթանակն է։
Վերջին երկու խաղերում «Չերնոմորեցը» վեց միավոր է վաստակել, կարելի է ասել, որ այնտեղ լավ կոլեկտիվ է հավաքված: Նրանք մինչեւ վերջ կպայքարեն միավորների համար։
Կարծում եմ՝ «Չերնոմորեցի» հետ խաղում կկարողանանք ճիշտ օգտագործել գոլային պահերը։ Հուսով եմ, որ երկրպագուները կաջակցեն մեզ, իսկ մենք ամեն ինչ կանենք հաղթանակի հասնելու համար»,- նշել է Մխիթարյանը։
Հայ կիսապաշտպանն անդրադարձել է նաեւ Ուկրաինայի գավաթի խաղարկությանը։
«Գավաթի խաղարկութունում թույլ մրցակիցներ չեն լինում: Յուրաքանչյուր սխալ կարող է որոշիչ լինել: Բոլորը տրամադրվում են միայն հաղթանակի: Գավաթի խաղարկությունում ընդամենը մեկ հանդիպում է. հաղթողը կիսաեզրափակիչի ուղեգիր ձեռք կբերի: Չեմ կարող ասել, թե ում հետ կցանկանայինք խաղալ։ Դա կորոշի վիճակահանությունը»։
Մխիթարյանն անդրադաձել է նաեւ «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացվող հարցումներին։
«Շատ հաճելի է երկրպագուների կողմից ճանաչվել ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Դա շատ ոգեւորիչ է: Եթե դու պրոֆեսիոնալ ես, այլեւս թուլանալու իրավունք չունես: Բացի այդ, շատ ուրախ եմ, որ «Շախտյորի» 1700-րդ գոլի հեղինակը դարձա։ Շատ հաճելի է, որ անունս գրանցվում է «Շախտյորի» պատմության էջերում: Դեմ չէի լինի խփել նաեւ 1800-րդ գոլը եւ նույնիսկ 1900-րդը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.