«Չելսին» Մուսա Դեմբելեի համար կառաջարկի 50 միլիոն եվրո եւ Ժիրուի տրանսֆերը

15:44   8 հունվարի, 2020

«Չելսին» շարունակում է ջանքեր գործադրել ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեին այս ամիս ձեռք բերելու ուղղությամբ։ Լոնդոնյան ակումբը 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի համար առաջարկել է 50 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել։

Այժմ Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը մտադիր է այդ գումարի հետ «Լիոնին» առաջարկել նաեւ Օլիվյե Ժիրուի տրանսֆերը, հաղորդում է The Sun-ը։ 33-ամյա ֆրանսիացի հարձակվողը քիչ խաղաժամանակ է ստանում «Չելսիում» եւ ցանկանում է արդեն այս ամիս փոխել ակումբը։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մուսա Դեմբելեն մասնակցել է 18 հանդիպման, խփել 10 գոլ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.