Ռոման Բերեզովսկին և Մարկոս Պիզելին ժամանել են Հայաստան (ֆոտո)

23:32   7 հունվարի, 2020

Ռուսական «Սոչիի» մարզչական շտաբից հեռացած Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին և ղազախական «Ակտոբեից» հեռացած, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին հունվարի 7-ին ժամանել են Հայաստան:

Ռոման Բերեզովսկին պայմանագիր կկնքի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» հետ և կստանձնի ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը:

Մարկոս Պիզելին, որի ձեռքբերման մասին ավելի վաղ հայտարարել էր «Արարատ-Արմենիան», կմիանա իր թիմին՝ նախապատրաստվելու Հայաստանի առաջնության առաջիկա հանդիպումներին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.