«Դի Սի Յունայթեդը» գրավիչ առաջարկ կանի Լուկա Մոդրիչին

14:25   7 հունվարի, 2020

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակն է։ Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող ակումբը փոխարինող է փնտրում Անգլիա վերադարձած անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիին։

«Դի Սի Յունայթեդը» կսպասի Մոդրիչի պայմանագրի ավարտին եւ գրավիչ առաջարկ կանի, հաղորդում է The Athletic-ը։ Վաշինգտոնյան ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցել են Մոդրիչի գործակալի հետ։

Մոդրիչի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ 34-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրված է «Դի Սի Յունայթեդի» տարբերակով։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մոդրիչը մասնակցել է 14 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։