17:35 5 հունվարի, 2020Transfermarkt կայքում հայտնվել է տեղեկություն, թե դանիական «Հոբրոյի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Լեչեն»։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 24-ամյա ֆուտբոլիստը մեկնաբանեց իր հնարավոր տեղափոխությունն Իտալիայի առաջնություն։
«Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում «Լեչեի» կողմից հետաքրքրության մասին։ Իմ պայմանագիրը «Հոբրոյի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառ։ Հիմա իմ բոլոր մտքերն այս թիմի հետ են կապված։
Իհարկե, ինձ հետաքրքիր են նոր մարտահրավերներ։ Իմ գործակալը կապի մեջ է այլ ակումբների հետ։ Տեղափոխությունն Ա Սերիա կլիներ գերազանց հնարավորություն։ Իտալիայում ուժեղ առաջնություն է։ Հրաշալի կլիներ խաղալ Մխիթարյանի դեմ»,- նշեց Բաբայանը։
Դանիայի ընթացիկ առաջնության 19 խաղում Բաբայանը դարձել է 1 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.