«Բարսելոնան» միավորներ կորցրեց հետնապահի դեմ խաղում (տեսանյութ)

01:52   5 հունվարի, 2020

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական խաղում տեղի ունեցավ կատալոնական դերբի՝ չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Էսպանյոլին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց «Էսպանյոլի» իսպանացի պաշտպան Դավիդ Լոպեսը: 50-րդ րոպեին «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խփեց պատասխան գոլն, իսկ 59-րդ րոպեին «Բարսելոնային» առաջ մղեց չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը: «Էսպանյոլի» չինացի հարձակվող Ու Լեյը խաղի 88-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլն ու 1 միավոր պարգևեց «Էսպանյոլին»:

Հանդիպման 75-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը:

«Բարսելոնան» Լա Լիգայի 19-րդ տուրից հետո ունի 40 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Էսպանյոլը» վերջին տեղում է՝ 11 միավորով:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Էսպանյոլ» - «Բարսելոնա»՝ 2:2

Դավիդ Լոպես, 23, Ու Լեյ, 88 - Լուիս Սուարես, 50, Արտուրո Վիդալ, 59



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։