Պրեմյեր լիգայի անցած ամսվա լավագույն խաղացողի եւ մարզիչի կոչման հավակնորդները

21:36   3 հունվարի, 2020

Անգլիայի Պրեմյեր լիգան հրապարակել է դեկտեմբերի լավագույն մարզիչի եւ ֆուտբոլիստի մրցանակների հավակնորդների անունները։

Լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներն են Տրեն Ալեքսանդր-Առնոլդը  («Լիվերպուլ»), Էմիլիանո Բուենդիան («Նորվիչ Սիթի»), Դոմինիկ Կալվերտ-Լյուինը («Էվերտոն»), Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Բեն Ֆոսթերը («Ուոթֆորդ»), Դենի Ինգսը («Սաութհեմփթոն»), Ադամա Տրաորեն («Վուլվերհեմփթոն») եւ Ջեյմի Վարդին («Լեսթեր Սիթի»)։

Լավագույն մարզիչի կոչմանը հավակնում են Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ուլե-Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ») եւ Նայջել Պիրսոնը («Ուոթֆորդ»)։

Քվեարկությանը մասնակցում են Պրեմյեր լիգայի 20 ակումբների ավագները, երկրպագուները եւ հրավիրյալ փորձագետներ։ Հաղթողները հայտնի կդառնան հաջորդ շաբաթ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։