Կլոպ. «Լիվերպուլը» պարտվելուց չի վախենում

20:24   2 հունվարի, 2020

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր գլխավորած թիմի մրցելույթների մասին:

«Ինձ համար կարևոր է, որ «Լիվերպուլը» լավ մրցելույթներ ունենա, իսկ այն կարգավիճակում, որում մենք գտնվում ենք Պրեմյեր լիգայում, «Լիվերպուլը» պարտվելուց չի վախենում:

Պրեմյեր լիգայի պատմության լավագույն մարզիչներից մեկը՝ Արսեն Վենգերը, երբեք չի մտածել ցանկացած խաղում հաղթելու մասին, սակայն նա կառուցել է թիմ, որը մտել է ֆուտբոլի պատմության մեջ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նշենք, որ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլը» 55 միավորով առաջին տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։