Պրեմյեր լիգա․ «Չելսին» վերջնամասում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

18:25   1 հունվարի, 2020

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում հունվարի 1-ին անցկացվում են 21-րդ տուրի հանդիպումները։

Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Բրայթոնին»։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց վերջնամասում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

10-րդ րոպեին աչքի ընկավ հյուրերի իսպանացի պաշտպան Սեսար Ասպիլիկուետան։ «Բրայթոնը» հաշիվը վերականգնեց 84 րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ իրանցի հարձակվող Ալիռեզա Ջահանբախշը։

«Չելսին» 36 միավորով չորրորդ տեղում է եւ 5 միավոր առաջ է «Մանչեսթեր Յունայթեդից», որը 21-րդ տուրում կհյուրընկալվի Լոնդոնի «Արսենալին»։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բրայթոն» - «Չելսի»՝ 1։1 (տեսանյութ)

Ալիռեզա Ջահանբախշ, 84 - Սեսար Ասպիլիկուետա, 10

«Բարնլի» - «Աստոն Վիլա»՝ 1։2 (տեսանյութ)

Կրիս Վուդ, 80 - Ուեսլի, 27, Ջեք Գրիլիշ, 41

«Նյուքասլ» - «Լեսթեր Սիթի»՝ 19։00-ին (Երեւանի ժամանակ)

«Սաութհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 19։00

«Ուոթֆորդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 19։00

«Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 21։30

«Նորվիչ» - «Քրիսթալ Փելաս»՝ 21։30

«Վեստ Հեմ» - «Բորնմութ»՝ 21։30

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 00։00 (հունվարի 2)

«Լիվերպուլ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 00։00 (հունվարի 3)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։