«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

15:26   1 հունվարի, 2020

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 21-րդ տուրում հունվարի 1-ին ուշադրության կենտրոնում կլինի Լոնդոնի «Արսենալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» դիմակայությունը։

Բուքմեյքերները գրեթե հավասար են գնահատում թիմերի հնարավորությունները՝ չնչին առավելություն տալով հյուրերին։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի գործակիցը 2․50 է։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած «Արսենալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․80, ոչ ոքին՝ 3․60 գործակցով։

20 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 31 միավորով 5-րդ տեղում է, «Արսենալն» ունի 24 միավոր եւ 12-րդն է։

Առաջին շրջանում թիմերը խաղացել են ոչ ոքի՝ 1։1։

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։