Մարկոս Պիզելին միացավ «Արարատ-Արմենիային»

13:31   31 դեկտեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտարարեց Հայաստանի հավաքականում կարիերան ավարտած կիսապաշտպան Մարկոս Պիզելիին ձեռք բերելու մասին։

«Եվ այսպես, 2019 թվականի վերջին, կարևոր ձեռքբերումը՝ կամ, ամանորյա նվերը մեր երկրպագուներին:

Դուք արդեն գիտեք նրան և ծանոթ եք կարիերային. ամենահայ բրազիլացի Մարկոս Պիզելլին պաշտոնապես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ»,- գրում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

NEWS.am Sport-ը դեկտեմբերի 5-ին հայտնել էր, որ Մարկոս Պիզելին պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հետ։

Մարկոս Պիզելին նոյեմբերին հեռացել է Ղազախստանի Պրեմյեր լիգայից դուրս մնացած «Ակտոբեից»:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում 35-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 68 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ:

Մարկոս Պիզելին հանդես է եկել նաև Երևանի «Արարատում», «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Կրասնոդարի «Կուբանում» և «Կրասնոդարում», Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող «Ալ-Ռայեդում», ԱՄԷ-ի առաջնությունը ներկայացնող «Ալ-Շաբաբում», «Ալ-Ֆուջարիայում», նաև հունական «Քսանտիում»:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։