Անգլիայի Պրեմյեր լիգա․ Տասնամյակի լավագույն ռմբարկուները

16:05   30 դեկտեմբերի, 2019

Անգլիական Պրեմյեր լիգայի անցնող տասնամյակի լավագույն ռմբարկուն «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն է, որը խփել է 174 գոլ։

Երկրորդ տեղում ընթացող անգլիացի հարձակվող Հարի Քեյնը («Տոտենհեմ») խփել է 136 գոլ։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Էվերտոնի» նախկին հարձակվող, անգլիացի Ուեյն Ռունին՝ 114 գոլ։

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Էվերտոնի» նախկին հարձակվող, բեգլիացի Ռոմելու Լուկակուն խփել է 113 գոլ, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող, հոլանդացի Ռոբին վան Պերսին՝ 98, «Լեսթերի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին՝ 97, «Չելսիի» նախկին կիսապաշտպան, բելգիացի Էդեն Ազարը՝ 85, «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն՝ 78, «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը՝ 77, «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն՝ 76 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։