«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Շեֆիլդ Յունայթեդից» (տեսանյութ)

23:50   29 դեկտեմբերի, 2019

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

29-րդ րոպեին հյուրերի ֆրանսիացի հարձակվող Լի Մուսեն գրավեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասը, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ եւ գոլը չգրանցվեց։

52-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը։

Դե Բրույնեն հաշիվը կրկնապատկեց վերջնամասում։ Գոլային փոխանցումը կատարեց ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը։

«Մանչեսթեր Սիթին» 41 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիից»։ «Շեֆիլդ Յունայթեդը» 8-րդն է՝ 29 միավոր։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 2։0 (տեսանյութ)

Սերխիո Ագուերո, 52, Կեւին Դե Բրույնե, 82



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։