18:28 29 դեկտեմբերի, 2019Թուրինի «Յուվենտուսն» ու Միլանի «Ինտերը» ցանկանում են ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» 33-ամյա հարձակվող Օլիվյե Ժիրուին, հաղորդում է Calciomercato-ն։ Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի խաղացողը նախընտրելի է համարում «Ինտերի» տարբերակը՝ հույս ունենալով ավելի շատ խաղաժամանակ ստանալ Եվրո-2020-ից առաջ։
Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է հաջորդ ամռանը։ Ժիրուի ծառայություններով հետաքրքրված են նաեւ շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը», ֆրանսիական «Լիոնն» ու «Բորդոն», հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի մի քանի ակումբներ։
Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.