Սերենա Ուիլյամսը՝ տասնամյակի լավագույն մարզուհի

00:09   30 դեկտեմբերի, 2019

Ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը ճանաչվել է անցնող տասնամյակի լավագույն մարզուհի, The Associated Press գործակալության վարկածով։ Քվեարկությանը մասնակցել են լրատվական գործակալությունները մարզական խմբագիրներ եւ լրագրողներ։

Լավագույն հնգյակում են․

  1. Սերենա Ուիլյամս (թենիս)
  2. Սիմոնա Բայլզ (սպորտային մարմնամարզություն, քառակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի 19-ակի չեմպիոն)
  3. Քեթլին Լեդեկի (լող, հնգակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի 15-ակի չեմպիոն)
  4. Լինդսի Վոն (լեռնադահուկային սպորտ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր)
  5. Միքայել Շիֆրին (լեռնադահուկային սպորտ, կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի հնգակի չեմպիոն)

38-ամյա Ուիլյամսն անցած 10 տարիներին դարձել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 12-ակի հաղթող, կրկնակի օլիմպիական չեմպիոն (Լոնդոն-2012, մենախաղ, զուգախաղ), WTA-ի մրցաշարերի 24-ակի հաղթող։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.