#Corner. Տարվա ամենահիշարժան պահերը, Բարսեղյանն՝ «Աստանայում», «Բոկա Խունիորսի» հայ սանը

09:09   29 դեկտեմբերի, 2019

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 59-րդ թողարկումը՝ վերջինն անցնող տարում։

#Corner-ը ներկայացնում է 2019 թվականի ամենահիշարժան ֆուտբոլային պահերը՝ գոլեր, ազգային հավաքականի եւ հայկական ակումբների հաղթանակներ, հիասթափություններ, անհավանական հույզեր։

Շարունակում ենք հետեւել արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին։ #Corner-ի հետ զրույցում արգենտինական «Բոկա Խունիորսի» սան, բելառուսական «Բելշինայի» նախկին խաղացող, 24-ամյա կիսապաշտպան Ֆակունդո Սամարյանը պատմել է հայկական ակումբում եւ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու ցանկության մասին։

Տիգրան Բարսեղյանը «Կայսարից» կտեղափոխվի Ղազախստանի չեմպիոն «Աստանա», Հենրիխ Մխիթարյանը Դուբայում հանդիպել է ակումբակիցների հետ։

Ամփոփում ենք ամանորյա մրցույթը, որն անcկացրել ենք ՀՖՖ-ի հետ համատեղ։

Վերջերս Երեւան այցելած Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, Արքայական ակումբում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի նախկին օգնական Այտոր Կարանկան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու է։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Տավուշի մարզ, որտեղ բացվել է արհեստական խոտածածկով հինգ փոքր խաղադաշտ։

Թողարկման վերջում էլ՝ զվարճալի տեսաշար։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։