Լեմպարդ. Պետք է դասեր քաղենք սխալներից և շարժվենք առաջ

18:50   27 դեկտեմբերի, 2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Պրեմյեր լիգայի 19-րդ տուրում «Սաութհեմփթոնին» պարտվելուց հետո հայտարարել է, որ դժգոհ է իր ֆուտբոլիստների ցուցադրած խաղից:

«Մենք պարտվեցինք և այդ պարտության պատճառները պետք է փնտրենք մեր խաղում: «Չելսին» մի քանի հնարավորություն ստեղծեց, սակայն չկարողացավ եզրափակել դրանք:

Պետք է դասեր քաղենք սխալներից և շարժվենք առաջ: Վստահ եմ, որ առաջիկա հանդիպումներում մենք ավելի լավ խաղ կցուցադրենք»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Չելսին» տնային խաղում 0:2 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին» և այժմ 32 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։