00:05 27 դեկտեմբերի, 2019Մոսկվայում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 26-ին տեղի են ունեցել առաջին 5 տուրերի պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին տուրում սևերով հաղթանակ է տարել ուկրաինացի Էլդար Գասանովի նկատմամբ: Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթել է եգիպտացի Բասեմ Ամինին: Երրորդ, չորրորդ և 5-րդ տուրերում Արոնյանը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի գրոսմայստերներ Պավել Պոնկրատովի, Ալեքսանդր Շիմանովի և հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի հետ:
Առաջին խաղային օրվանից հետո Լևոն Արոնյանը 5 հնարավորից վաստակել է 3.5 միավոր և բաժանում է 15-47-րդ տեղերը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանն ու Գաբրիել Սարգսյանը ևս վաստակել են 3.5 միավոր: Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանն ու Մանուել Պետրոսյանը ունեն 3 միավոր, իսկ Արման Փաշիկյանը վաստակել է 2 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.