«Էվերտոնը» հաղթեց Անչելոտիի նորամուտի խաղում, «Արսենալը» միավորներ կորցրեց, «Չելսին»՝ պարտվեց (տեսանյութ)

20:53   26 դեկտեմբերի, 2019

Անգլիայի Պրեմյեր լիգայում թիմերն անցկացրեցին Boxing day-ի առաջին հանդիպումները: 

Միկել Արտետայի գլխավորությամբ առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց «Բորնմութի» հետ: 

Հանդիպման հաշիվը բացեց «Բորնմութի» անգլիացի կիսապաշտպան Դան Գոսլինգը: «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը փրկեց իր թիմին պարտությունից:

Կառլո Անչելոտիի գլխավորությամբ առաջին խաղում «Էվերտոնը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Բարնլիի» նկատմամբ: «Էվերտոնի» հաղթական գոլը խփեց անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյումինը:

«Չելսին» տնային խաղում 0:2 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին»: Հյուրերի կազմից գոլերի հեղինակ դարձան իռլանդացի ֆուտբոլիստներ Մայքլ Օբաֆեմին և Նաթան Ռեդմոնը:

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բորնմութ» - «Արսենալ»՝ 1:1 (տեսանյութ)

Դան Գոսլինգ, 35 - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 63

«Չելսի» - «Սաութհեմփթոն»՝ 0:2 (տեսանյութ)

Մայքլ Օբաֆեմի, 31, Նաթան Ռեդմոն, 73

«Էվերտոն» - «Բարնլի»՝ 1:0 (տեսանյութ)

Դոմինիկ Կալվերտ-Լյումին, 80



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։