Էդերսոն. «Լիվերպուլը» հրաշալի մրցաշրջան է անցկացնում, սակայն ամեն ինչ կարող է փոխվել

17:49   26 դեկտեմբերի, 2019

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոնը խոսել է Պրեմյեր լիգայում «Լիվերպուլի» հետ մրցակցության և «Մանչեսթեր Սիթիի»՝ չեմպիոն դառնալու հնարավորության մասին:

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ «Լիվերպուլի» բրազիլացի ֆուտբոլիստների՝ Ալիսոնի, Ֆիրմինոյի և Ֆաբինիոյի հետ, և մեր թիմերի մրցակցությունը մեզ չի խանգարում ընկերական հարաբերություններ ունենալ:

«Լիվերպուլը» հրաշալի մրցաշրջան է անցկացնում, սակայն ամեն ինչ կարող է փոխվել: «Մանչեսթեր Սիթին» պետք է անի ամեն ինչ, որպեսզի խուսափի միավորներ կորցնելուց: Կարծում եմ՝ մենք դեռ հնարավորություն ունենք չեմպիոն դառնալ»,- Էդերսոնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Տեղեկացնենք, որ «Լիվերպուլը» 49 միավորով գլխավորում է Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Սիթին» 38 միավորով երրորդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։