Արհեստական բանականությունը պարզել է Մեսի - Ռոնալդու դիմակայության հաղթողին

22:51   25 դեկտեմբերի, 2019

KU Leuven համալսարանը SciSports գործակալության հետ համատեղ մշակել է ալգորիթմ, որով արհեստական բանականությամբ աշխատող համակարգիչը պարզել է Լիոնել Մեսի - Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայության հաղթողին:

Համակարգիչը վերլուծել է վերջին 5 տարիներին ֆուտբոլիստների մրցելույթները և առավելություն տվել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին, որը ստացել է 1.21 բալ: Ռոնալդուն ստացել է 0.61 բալ:

«1 հանդիպման ընթացքում ֆուտբոլիստը միջինում կատարում է 1600 գործողություն՝ գոլ, գոլային փոխանցում, փոխանցում, հարված և այլն: Մեր մշակած ալգորիթմը մանրամասն ուսումնասիրել է Մեսիի և Ռոնալդուի բոլոր գործողություններն ու ավելի ուժեղ համարել Մեսիին»,- ասել է արհեստական բանականության զարգացմամբ զբաղվող համալսարանի մասնագետներից Թոմ Դեկրոսը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Լիոնել Մեսին անցկացրած 18 խաղում խփել է 15 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։