Կլոպ. Վարդին Պրեմյեր լիգայի լավագույն 3 հարձակվողներից մեկն է

00:50   26 դեկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի մասին:

«Վարդին շատ վտանգավոր հարձակվող է: Նա կայուն խաղ է ցուցադրում և գրեթե ամեն խաղում դառնում է գոլի հեղինակ: Նրա դեմ շատ դժվար է պաշտպանվելը:

Կարծում եմ՝ Վարդին Պրեմյեր լիգայի լավագույն 3 հարձակվողներից մեկն է»,- գերմանացի մասնագետի խոսքը փոխանցում է Fox Sports-ը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Վարդին մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։