Դե Յոնգ. Վստահ էի, որ կարող եմ բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել

20:42   25 դեկտեմբերի, 2019

Կատալոնական «Բարսելոնայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր մրցելույթների մասին:

«Ինձ համար անակնկալ էր «Բարսելոնա» տեղափոխությունը, քանի որ ես չգիտեի, որ «Բարսելոնայի» պես ակումբը հետաքրքրված է իմ ծառայություններով:

Նախորդ մրցաշրջանում ես մեծ հաջողություններ գրանցեցի «Այաքսի» կազմում և վստահ էի, որ բարձր մակարդակի ֆուտբոլ կցուցադրեմ նաև «Բարսելոնայում»,- 22-ամյա կիսապաշտպանի խոսքը փոխանցում է De Telegraaf-ը:

Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացի կիսապաշտպանն Իսպանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։