Սմոլինգը կմերժի «Մանչեսթեր Յունայթեդին»

00:46   25 դեկտեմբերի, 2019

Իտալական «Ռոմայի» անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգը մտադիր չէ վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», տեղեկացնում է Il Tempo-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սմոլինգը ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նոր պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ և վերջնականապես տեղափոխվել իտալական ակումբ:

Հիշեցնենք, որ 30-ամյա Սմոլինգը «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալական հիմունքով «Ռոմա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը վերջերս հայտարարել էր, որ ցանկանում է Սմոլինգին կրկին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի պաշտպանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։