Ռամոսը պատմել է 2020 թվականին «Ռեալի» ծրագրերի մասին

11:45   24 դեկտեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հույս է հայտնել, որ 2020 թվականը հաջող տարի կլինի Արքայական ակումբի համար, իսկ ինքը՝ Ռամոսը, կկարողանա խուսափել վնասվածքներից:

«2020 թվականին մենք ակնկալում ենք մեծ հաղթանակների հասնել: «Ռեալը» ցանկանում է հաջող հանդես գալ բոլոր 3 մրցաշարերում, որոնց մասնակցում է: Մենք ցանկանում ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթն, Իսպանիայի Արքայական գավաթը, ինչպես նաև դառնալ Իսպանիայի չեմպիոն:

Ինչ վերաբերում է ինձ, ապա հուսով եմ, որ այս տարի ինձ կհաջողվի խուսափել վնասվածքներից և կկարողանամ հաջողության հասնել նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում»,- Ռամոսի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 33-ամյա Ռամոսն Իսպանիայի հավաքականի կազմում ամռանը կմասնակցի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, այնուհետև՝ Տոկիոյում տեղի ունենալիք Օլիմպիական խաղերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։