Թովմաս Գրիգորյան․ Նիկողոսյան - Մելիքբեկյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են

11:41   23 դեկտեմբերի, 2019

ՀՖՖ նախագահի թեկնածու, Վանաձորի «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ։

«Հարգելի հայրենակիցներ,

ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբեկյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են: Անգամ այսօր ճնշումները ՀՖՖ անդամ կազմակերպությունների վրա կան, իրենց թիմակիցները զանգահարում են կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում, որ իրենք նոր պատվիրակ կնշանակեն, իսկ նախորդի համար կտրամադրեն բժշկի թուղթ: Կան համապատասխան ձայնագրություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն:

Սթափության կոչ եմ անում՝ ֆուտբոլային ընտանիքն ինքնուրույն պետք է որոշի իր ղեկավարին։ Հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի կլինեն»,- նշվում է հայտարարությունում։

Դեկտեմբերի 23-ին նշանակված ՀՖՖ արտահերթ ժողովը կընտրի կազմակերպության նախագահին եւ գործկոմի անդամներին։ Նախագահի թեկնածուներն են ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը եւ Թովմաս Գրիգորյանը։ Պաշտոնը թափուր է Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։