«Ֆիորենտինան» պաշտոնանկ արեց ակումբի գլխավոր մարզիչին

14:40   21 դեկտեմբերի, 2019

Իտալական «Ֆիորենտինայի» ղեկավարությունը հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելային պաշտոնանկ անելու մասին:

«Ֆիորենտինայի» ղեկավարությունը դժգոհ էր Մոնտելայի աշխատանքից, քանի որ Իտալիայի առաջնության 17-րդ տուրից հետո «Ֆիորենտինան» մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ֆիորենտինան» դեկտեմբերի 21-ին 1:4 հաշվով պարտություն կրեց «Ռոմայից»:

Վինչենցո Մոնտելան «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր այս տարվա ապրիլին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։