«Հոֆենհայմը» հաղթեց «Բորուսիային». Սարգիս Ադամյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

01:23   21 դեկտեմբերի, 2019

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «Հոֆենհայմը» մրցեց «Բորուսիայի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ «Հոֆենհայմի» հաղթանակով:

Խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեց «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն: 

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում և դարձավ իր թիմի պատասխան գոլի հեղինակը:

«Հոֆենհայմի» հաղթական գոլը խաղի 87-րդ րոպեին Սարգիս Ադամյանի փոխանցումից հետո խփեց խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը:

Այժմ «Հոֆենհայմն» ունի 27 միավոր և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: «Բորուսիան» չորրորդն է՝ 30 միավորով:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բորուսիա» - «Հոֆենհայմ»՝ 1:2

Մարիո Գյոտցե, 17 - Սարգիս Ադամյան, 79, Անդրեյ Կրամարիչ, 87



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.