Անսու Ֆատին դուրս է մնացել «Բարսելոնայի» հայտացուցակից «Ալավեսի» դեմ խաղին

17:02   20 դեկտեմբերի, 2019

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ներկայացրել է հայտացուցակը «Ալավեսի» դեմ հանդիպմանը։

20 խաղացողների ցուցակում չէ 17-ամյա կիսապաշտպան Անսու Ֆատին, որը ազդրի վնասվածք է ստացել, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Դարպասապահներ․ Տեր Շտեգեն, Նետու։

Պաշտպաններ․ Սեմեդու, Պիկե, Տոդիբո, Լանգլե, Ալբա, Ումտիտի, Ֆիրպո, Վագե։

Կիսապաշտպաններ․ Ռակիտիչ, Բուսկետս, Ալենյա, Սերժի Ռոբերտո, Դե Յոնգ, Վիդալ, Պերես։

Հարձակվողներ․ Սուարես, Մեսի, Գրիզման։

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Բարսելոնա» - «Ալավես» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 21-ի եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։